Թուրքիան օդային հարված է հասցրել Սիրիայի բանտերից մեկին, որպեսզի ազատի այնտեղ գտնվող ահաբեկիչներին
10/10/2019 14:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Սիրիայում թուրքական օդային հարվածներից մի քանիսը եղել են բանտի վրա, որտեղ պահվում են ԻՊ-ի ահաբեկիչները: Սիրիական իշխանությունները վստահ են, որ Անկարան միտումնավոր է դա արել, որպեսզի վնասի տարածաշրջանում քրդական ուժերին: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը:
Reuters-ն իր հերթին հայտնում է, որ հարվածների թիրախ դարձած բանտը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ:
Սիրիայում պնդում են, որ բանտին թուրքական հարվածները նպատակ են ունեցել ազատել ահաբեկիչներին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերը բախվել են քրդերի հետ, ինչի արդյունքում ավելի քան 10 զոհ կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում