Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ

Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կառավարության այսօրվա նիստից հետո մեկնարկել են կառավարության անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 52 հարց, որոնցից 33-ը չզեկուցվող են, երեքը`գաղտնի:

Գործադիրը քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու, Պետական գույքի կառավարման կոմիտեին անժամկետ ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում