ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել. Պոմպեո

ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել. Պոմպեո

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում Միացյալ Նահանգները Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Դա բացարձակ սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել: Հիշեք, թե որն է մեր խնդիրը Սիրիայում: Մենք եկանք այնտեղ, քանի որ մարդկանց սպանում էին, այրում, ոչնչացնում, պահում վանդակների մեջ: Մենք մեր նախաձեռնությանը հավատարիմ ենք»,- ասել է Պոմպեոն:

Անդրադառնալով ռազմական գործողության ֆոնին Սիրիայի հյուսիսից ԱՄՆ զինվորականներին դուրս բերելուն, Պոմպեոն նշել է, որ իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիներին ահաբեկչական վտանգից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում