«Հրապարակ». Կարմիր խաչն այցելում է գերիներին

«Հրապարակ». Կարմիր խաչն այցելում է գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է. «Ադրբեջանում 2 հայ գերի կա այժմ՝ Անդրանիկ Ղազարյանը և Կարեն Ղազարյանը։ Նրանց Կարմիր խաչից օրերս այցելել են»։ Նա նաև նշեց, որ իրենք պարբերաբար այցելություններ են իրականացնում․ «Բոլոր նրանց, ովքեր ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ են գտնվում, մենք այցելել ենք սեպտեմբեր ամսին»։

Հարցին, թե հարազատները տեսակցե՞լ են, նշեց․ «Ես չեմ կարող դրա վերաբերյալ մեկնաբանություն անել, մենք՝ որպես չեզոք միջոց, օգնում ենք հարազատներին՝ կապի մեջ լինել։ Այսքանը կարող եմ հաստատել։ Կապի տեսակի մասին չեմ կարող ասել, որովհետև տարբեր են դեպքերը, սովորաբար մեր կազմակերպությունն իր աշխատանքի ընթացքում ընձեռում է հնարավորությունը»։

Զառա Ամատունին չնշեց նաև, թե գերիների առողջական վիճակն ինչպիսին է։ Հիշեցնենք․ օրեր առաջ Դավիթ Տոնոյանը չէր բացառել ադրբեջանցի դիվերսանտներին հանձնելու և հայ գերիների վերադարձի հնարավորությունը, սակայն հավելել էր, որ որոշողը Ստեփանակերտը պետք է լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում