AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Մահափորձ, որին հաջորդել է Ծաղկաձորի և Հրազդանի ոստիկանապետերի պաշտոնից ազատումը

 

«Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին:

Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ով, կամ ինչի համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:

Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:

Ինչևէ, Ծաղկաձորում և Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է:

Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:

Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, և ինչու ոստիկանության կայքում որևէ ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը Քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan