AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ».«Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք...»

 

«Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։

«Նկատենք, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձևով սղղացվել է «պաշտպանության տակ է նաև… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը մեզ մոտ տարընթերցումների առիթ է տվել։ Կարո՞ղ ենք դրա տակ հասկանալ, որ մարդը ծնվել է կին, սակայն իրեն զգում է տղամարդ ու պնդում է իր այդ գենետիկան»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

ԲՀԿ ֆրակցիայից մեզ ասացին, որ իրենք երբևէ որևէ դեպքում չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ «Պատեհ պահին կպատրաստենք ատելության խոսքը բացառող մեկ այլ հայտարարություն և կարծում ենք` «Իմ քայլը» կստորագրի այդ հայտարարությունը»,- ասացին ԲՀԿ-ից ու ավելացրին․ «Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք, իրենք ընդամենը այլ հայացքներ ունեն, որովհետև գենետիկական հատկանիշն է այդպիսին»:

Հիշենք, որ ԼՀԿ-ից մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը նույնպես չի ստորագրել հայտարարությունը։ Ինչո՞ւ․ հարցրինք նրան։ «Չեմ ստորագրել, որովհետև մանրամասն չեմ ծանոթացել այդ նախագծին, որը հիշատակվում է հայտարարության մեջ։ Այս պահին մեկնում եմ Հոլանդիա՝ գործուղման, կվերադառնամ, կանդրադառնամ այդ խնդրին»: Իսկ «Լուսավորի» դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ատելության խոսքին, սակայն դիրքորոշում կհայտնենք նախագծին ծանոթանալուց հետո միայն»:

Ի դեպ, հայտարարությունը չի ստորագրել նաև հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի իմքայլական ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: «Կմիանա՞ն արդյոք ձեր խմբակցության բոլոր պատգամավորները» հարցին Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Եթե տեքստը գրել ենք, ուրեմն համահունչ է, չէ՞, մեր խմբակցության ընդհանուր որդեգրած մոտեցումներին․․․ Երբ հասկանամ, որ մյուս խմբակցությունները չեն միանում, այլ անհատ պատգամավորներ են միանում, նոր մեր խմբակցության առջև հարց կդրվի, որ անհատները ստորագրեն»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում «Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը «Փաստ». Երբ «թքած ունեն» օրենքի վրա «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում կոռուպցիան շարունակվում է «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները «Ժողովուրդ». Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ «Փաստ». «Քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan