Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «ահաբեկիչների դիրքերի» ուղղությամբ

Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «ահաբեկիչների դիրքերի» ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել «ահաբեկիչների» դիրքերի ուղղությամբ սիրիական Թել-Աբյադ քաղաքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական աղբյուրն ու սիրիական պետական հեռուստատեսությունը:

Հաղորդվում է, որ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային «զսպված գործել և դադարեցնել այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկող արշավը»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող Եվրախորհրդարանի նիստում:

Սիրիայից հայտնել են, որ թուրքական ավիացիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայի հետ սահմանային անցակետի Ռաս էլ-Այն քաղաքի շրջանում, ինչպես նաև՝ ցորենի պահեստների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում