ԱՄՆ-ն շուտով կհայտարարի Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին

ԱՄՆ-ն շուտով կհայտարարի Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով կհայտարարի, որ նախատեսում է դուրս գալ «Բաց երկնքի պայմանագրից»:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտահոգություն էր հայտնել, որ վարչակազմը «քննարկում է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու հարցը»:

Ինչպես նշել է Կոնգրեսը՝ համաձայնագիրը Միացյալ Նահանգներին և նրա՝ «Եվրոպայում դաշնակիցներին ու գործընկերներին հնարավորություն է տալիս վերահսկել Ռուսաստանում ռազմական տեղաշարժերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում