Նիկոլ Փաշինյանը օջախից ու ընտանիքից է խոսում, Դանիել Իոաննիսյանը վատանում է

Նիկոլ Փաշինյանը օջախից ու ընտանիքից է խոսում, Դանիել Իոաննիսյանը վատանում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Նիկոլ Փաշինյանը օջախից ու ընտանիքից է խոսում, Դանիել Իոաննիսյանը վատանում է։ Թե բա Փաշինյանի «երգը շատ է հիշեցնում նախորդների՝ «իմ զենքն իմ երգն է» ռազմահայրենասիրական քարոզը»։ Դե իսկ դրանից հետո էլ սկսում է բարբաջել «անհատի ու քաղաքացու» ինչ-որ կոնցեպտների ու մոտեցումների մասին։

Գիտե՞ք ինչու են Իոաննիսյանին այդքան վախեցնում «ընտանիք», «օջախ», «Հայրենիք», «ժողովուրդ» և նմանատիպ այլ բառերը։ Որովհետև իրենց համար դա գոյաբանական նշանակության խնդիր է՝ կա՛մ արժեքները, կա՛մ իրենք։ Միասին չի լինի։

P.S. Երկու օր առաջ ռուս հայտնի գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի հաղորդումը էլի նույնի մասին էր։ Խնդրում եմ ժամանակ գտեք, նայեք։ Հղումը մեկնաբանություններում եմ դնում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում