Լավրովը մեկնաբանել է Սիրիայում Թուրքիայի ռազմական հնարավոր գործողությունը

Լավրովը մեկնաբանել է Սիրիայում Թուրքիայի ռազմական հնարավոր գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումն առ այն, թե ինչ է կատարվում Սիրիայի հյուսիս-արևելքում, այդ թվում նաև սիրիա-թուրքական սահմանային շրջանում: Եվ մեր դիրքորոշումը միանշանակ է` հիմնված Սիրիայի Արաբական հանրապետության այս մասի բոլոր խնդիրները լուծելու անհրաժեշտության վրա` Սիրիայի Կենտրոնական կառավարության և քրդական համայնքի միջև երկխոսության միջոցով», – ասել է Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ մոտ օրերս հնարավոր է որոշում կայացվի՝ Սիրիայի հյուսիսից Եփրատից արևելք թուրքական գործողությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում