Իրենց սեփական բակում մարդավարի բարևի երբևէ չարժանացած՝ հիմա արդեն հարցազրույց է տալիս, հեգնում ուրիշներին...Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ինչ տհաճ է, երբ մարդու բախտն առաջ է ընկնում խելքից...
Ու այդ մարդը ստիպված է լինում վազելով հասնել իր բախտի ետևից...
Ստիպված է լինում ինքն իրեն հռչակել քաղաքական գործիչ, ՍԴ նախագահ և այդպես շարունակ...
Իրենց սեփական բակում մարդավարի բարևի երբևէ չարժանացած՝ հիմա արդեն հարցազրույց է տալիս, հեգնում ուրիշներին...
Ինքնախաբեության հետ գրկախառնված ապրելն անտանելի զբաղմունք է։
Եվ ի վերջո, շատ վատ բան է ամոթի բացակայությունը...
ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր