Փաշինյանի խոսնակ. Հերքում եմ

Փաշինյանի խոսնակ. Հերքում եմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հերքում եմ այդ լուրերը»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տարածված լուրերին։

Նշենք, քիչ առաջ irakanum.am-ը գրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

ՊՆ խոսնակի հեռախոսն անհասանելի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում