AM | RU
USD
EUR
RUB

Առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց մեր պետությունը դատապարտված է ոչնչացման

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Գեներալ Բալասանյանի երեկվա հարցազրույցը, որքան էլ այն շատերին ոգևորի կամ հիասթափեցնի, շատ համահունչ է մեր օրերի հիմնական տրենդերին։ Նաև օրինաչափ։ Բաներ կան որ բոլորս, բայց նախևառաջ իշխանությունները, պետք է լավ հասկանանք։ Օրինակ, որ առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց մեր պետությունը դատապարտված է ոչնչացման։

Հասկանու՞մ եք՝ նա զինվոր է։ Իր էությունն է այդպիսին։ Երբ վտանգ է տեսնում, զենք է վերցնում։ Հարձակվողի դիմաց է կանգնում։ Պաշտպանում է։ Ու դա սեփական եսը պահելու բնազդ չէ։ Ինքը ավելի ընդհանրական է։ Իր ընտանիքի վրա է տարածվում, ընկերների, պետության, ժողովրդի… Ի՞նչ պետք է աներ Բալասանյանն այն վիճակում, երբ նման հարձակում է տեսել։ Մարդու իրավունքներից խոսե՞ր։ Եվրոպական դատարան դիմե՞ր։ Ձեր ծիծաղը չի գալի՞ս այդ մտքերից։

Ասեմ իմանաք՝ իրականում Բալասանյանն իրեն շատ զուսպ է պահել։ Նախկինի համեմատած, իհարկե։ Էն որ զենք էր վերցրել Հայրենիք ազատագրել։ Հետո էլ ազատագրածը պահել։ Հիշու՞մ եք։ Դե ուրեմն հավատացեք՝ զուսպ է եղել ու շատ ապրի դրա համար։

Ուզում եմ՝ մաքսիմալ բաց խոսել։ Բալասանյանի երեկվա հայտարարություններն ինձ տխրեցրին։ Այդպես չպետք է լինի։ Դա սխալ է, որի սկիզբն ու պատճառը, սակայն, գեներալը չէ։ Փաշինյանն է։ Հենց Փաշինյանն է սղոցում այն ճյուղը, որի վրա պետություն ենք կառուցել։ Ու ամեն մեկս այդ իրողությանն արձագանքում ենք այնպես, ինչպես մեր արժեքներն ու նպատակներն են թելադրում։ Բալասանյանն էլ բացառություն չէ։ Ճիշտ հակառակը՝ օրինաչափություն է։

P.S. Մի օր, երկրում ստեղծված իրավիճակը քննարկելիս, մի շատ հարգելի և սիրելի մարդ ասաց, որ շատ բաներում հենց մենք ենք մեղավոր։ Անկեղծ զրույց էր, խնդրում եմ ոչ ոք չնեղանա իր համեմատականներից ու ձևակերպումներից, բայց ասվածի հետ չհամաձայնվել չեմ կարող։ Ասաց. «Մենք կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին։ Ստիպել ենք այլ արժեքներով ու պատկերացումներով ապրեն։ Մարդու իրավունքներ, հավասարություն, զիրթ-զիբիլ… Ու հիմա դրա պտուղներն ենք քաղում։ Բայց իմ հերոսը մեկ ա Լևոն Մնացականյանն ա, Արշոն ա, Բալասանյանն ա…»։

«Կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին...»։ Երանի մի օր այս բառերը դուրս գան մտքիցս։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan