Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից

Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irakanum.am: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում