Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են
09/10/2019 10:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող»,-ասաց նա։ Սողոմոնյանն այլ մանրամասներ չհայտնեց։
Ռոբերտ Քոչարյանը երեկ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում