AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ադրբեջանը փորձում է օգտվել հայ-ռուսական հարաբերությունների անորոշությունից

 

«Հայ-ռուսական հարաբերություններում անորոշ վիճակը շարունակվում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասված այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս հուսալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը նվազել է։

Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետ Փաշինյանը Պուտինին հրավիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։

Եվ եթե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե Երևանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում, ապա դժվար թե ակնկալիքներ լինեին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ՌԴ նախագահի հետ շփումներից հետո փորձեց հանրությանը ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի են, սակայն այդ հավաստիացումները կասկածով են ընդունվում հանրության կողմից։

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ Փաշինյանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցավ, սակայն հանդիպումներից հետո տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամության մասին հավաստիացումներից, որևէ բովանդակային հարց չի քննարկվել։

Կամ գուցե «թեժ» հարցեր լրջորեն քննարկվել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Բացի այդ, դժվար է ակնկալել, որ նման կարճատև հանդիպումներում հնարավոր է որևէ լուրջ հարց լուծվի՝ չնայած որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից քննարկվել է նաև գազի գնի հարցը։

Եթե հայ-ռուսական հարաբերություններում իրոք դրական տեղաշարժ լիներ, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երևան, նաև իր հետ կբերեր մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների, իսկ պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդով պաշտոնական հանդիպումներ կունենային և այլն։

Ըստ էության, Պուտինի՝ Երևան այցելությունը որևէ գործնական հետևանք չունեցավ, ավելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորումները շարունակվում են, ինչի մասին են վկայում նաև ռուսական լրատվամիջոցների շարունակվող անդրադարձները Փաշինյան-Պուտին հանդիպումներին այն տեսանկյունից, թե դրանք ուղղակի արարողակարգային բնույթ են ունեցել։

Ուշագրավ է նաև, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինյանը ներկա չէր, ու համաժողովին ներկա Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այլև խիստ հակահայկական հայտարարություններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխաներ Ալիևին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, այլև իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն, որտեղ պահվում է Նարեկ Մալյանը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն․ ուղիղ Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan