«Ժողովուրդ». «Կոշ» ՔԿՀ-ի պետին կալանավորելու գործում կարևոր դերակատարը նախկին կալանավորներից մեկն է եղել

«Ժողովուրդ». «Կոշ» ՔԿՀ-ի պետին կալանավորելու գործում կարևոր դերակատարը նախկին կալանավորներից մեկն է եղել

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից: Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գա­լով բանտից՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երևում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի՝ ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս:

Եվ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան: Լ. Բաղդասարյա­նի պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մե­կը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել և առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում է՝ նա կարող էր իմանալ, որ ինքը փող էր դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտ­յալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում