AM | RU
USD
EUR
RUB

2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց. Վիտալի Բալասանյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկեl, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. ««Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա:

Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում Կամո Քոչունցը նոր պաշտոնի է նշանակվել Նոր նշանակում Ռուսաստանում «ամենավտանգավոր» վարորդների ցուցակում կան հայկական անուններ Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է, որ չի հրաժարվի C-400-ից ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կրակային պատրաստության պարապմունքներ՝ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայի հարցով իր պարտավորությունները չկատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի համար գազը չի թանկանա մինչև գարուն. Փաշինյան Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը Դավիթ Տոնոյանը 10 օր արձակուրդում կլինի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին «Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ) Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները Իշխան Սաղաթելյանն՝ Արայիկ Հարությունյանին. Քեզ գերազանցեցիր, չափդ անցար Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը․ ԱԺ նիստը՝ ուղիղ Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար. Մարզական ֆեդերացիաների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է ԱԺ-ում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան.Ուղիղ Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան ԱԺ-ն շարունակում է աշխատանքը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում... ԵՊՀ-ում շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել... Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին «168 Ժամ». Չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին «Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan