Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան
08/10/2019 17:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է իրականացնել արտասահմանյան իր առաջին այցերը, նա կայցելի Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, նաև Բրյուսել, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Գախարիան վարչապետ է դարձել սեպտեմբերի սկզբին: Դրանից առաջ նա զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը:
Գախարիան Ադրբեջան կմեկնի հոկտեմբերի 9-ին, հաջորդ շաբաթ՝ Հայաստան, իսկ ամսվա վերջին՝ Թուրքիա, նշում է РИА Новости-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում