AM | RU
USD
EUR
RUB

Նորայր Փանոսյանի պաշտպան. ՀՀ-ում կարող են անմեղ մարդուն զնդանել ինչ-որ անհասկանալի նպատակների համար

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանում վաղուց մարդուն չէին հետապնդել զուտ իր ընկերական կապերի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրա ներկայացմամբ, Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներն արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իբր իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

«Ունենք ակնհայտ անմեղ մարդու քրեական հետապնդում և կալանավորում։ Մեղադրանքի որոշման մեջ չեք գտնի որևէ նկարագարություն, թե ինչ է իրականում արել Փանոսյանը»,- ընդգծեց Տ. Աթանեսյանը։

Փաստաբանի ներկայացմամբ, խոսքը գնում է առաջին նոտարական գրասենյակի տարածքի սեփականաշնորհման մասի. «Այդ տարածքը դեռևս 2009 թվականին կառավարության որոշմամբ հանձվել է Երևան համայնքին որպես սեփականություն։ Երևանի քաղաքապետարանը փորձել է այդ տարածքը վաճառել։ Տեղի է ունեցել դատավարություն, դատարանը վճռել է, որ համայնքն ազատ է տիրապետելու իր տարածքը, իսկ նոտարները որևէ իրավունք չունեն այդ տարածքի նկատմամբ։ Հակընդեմ հայցեր են ներկայացվել, վճիռն անցել է վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ, մտել է ուժի մեջ։ Քաղաքապետարանն այդ տարածքը աճուրդով վաճառել է։ Գնորդը մեկ տարի անց վաճառել է մասնավոր անձի, գնորդը եղել է Նորայր Փանոսյանի քեռու որդին՝ ռուսաստանաբնակ, գործարար մարդ է, ձևական մարդ չէ, որ նրա անունով գրանցեին։ Գնել է բավականին բարձր գնով. եթե նոտարներին առաջարկվել էր 80 հազար դոլար, աճուրդով վաճառվել էր 110 հազար դոլարով, Նորայրի բարեկամը գնել էր 160 հազար դոլարով։ Սա է ամբողջ պատմությունը»։

Տ. Աթանեսյանի խոսքով, 2009 թվականին կառավարությունն այդ տարածքը տալիս է Երևան համայնքին, իսկ Նորայրն այդ ժամանակ չի աշխատել արդարադատության նախարարությունում, վերջին վաճառքը եղել է այն ժամանակ, երբ Նորայրն արդեն դուրս էր եկել աշխատանքից։

«Այս աբսուրդը նաև հաստատվեց աբսուրդային դատական ակտով, որով Նորայրը կալանավորվեց։ Այդ դատական ակտերը մեր դատական համակարգի վատագույն տրադիցիաներն են հիշեցնում, երբ պարզապես մարդու անուն-ազգանունն են փոխում և կալանավորում են։ 3-4 ժամ տևած դատական նիստին խոսել ենք երեք պաշտպաններս, մեր ոչ մի փաստարկ այնտեղ պարզապես ներառված չէ, դատարակ որոշում է»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպանը։

Նա ընդգծեց, որ այս ամենն իրենց հստակ հուշում է, որ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի մարդու նկատմամբ, որը ոչ մի քաղաքական, հասարակական գործունեություն չի ծավալում. «2014 թվականին Նորայրն ազատվել է աշխատանքից, Ոստիկանական ակադեմիայում զբաղվել է դասախոսական գործունեությամբ մինչ օրս։ Ես համոզված եմ, որ այս ամենն ունի այլ նպատակ, քրեական գործն ամբողջությամբ դատարակություն է, զրո։ Հաշվի առնելով, որ բոլոր նյութերում, հարցաքննության արձանագրություններում կարմիր թելով անցնում է մեկ հարց, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորաեցման և վաճառքի հետ Հրայր Թովմասյանը, քննությանը միայն այդ հարցն է հետաքրքրում։ Ըստ մեզ հասանելի նյութերի, ոչ մի դրական արձագանք չեն ստանում»։

Նա ասաց, որ Ն. Փանոսյանին հուլիսին «զոռով» տարել էին 6-րդ վարչություն, 9 ժամ պահել են, տարել են նրա բարեկամներին, «մասկի շոու» են կազմակերպել։

«9 ժամ պահելուց հետո նրան թողել են։ Դրանից հետո Փանոսյանը Հայաստանից դուրս է գնացել, սակայն տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, անմիջապես վերադարձել է, մինչդեռ կարող էր մնալ արտասահմանում, եթե այս ամենի հետ խնդիրներ ուներ և պարզապես չկար։ Իմանալով, որ կասկածյալ է, գնացել է հարցաքննության, ձերբակալվել է։ Այս պայմաններում ասում են, որ անձը կարող է դիմել փախուստի։ 20 միլիոն դրամ գրավ ենք միջնորդել, դատարան անտեսել է՝ ոչ միայն կալանք»,- ասաց Տ. Աթանեսյանը։

Նրա խոսքով, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունեն, որ Նորայրն այդ ամենը կատարել է, եթե նա ընդունի իր մեղքն ու պահանջի արագացված դատաքննություն, նա միանգամից կհամաներվի ու գործը կկարճվի, այսինքն ոչ մի փախուստի խնդիր չունի։

«Հետևաբար այս ամենի հետևում այլ մարդիկ են, այլ նպատակներ, թիրախներն այլ են։ Ցավում եմ, որ Հայաստանում ունենք ռեպրեսիվ, անմարդկային իրավապահ համակարգ, որը, քաջ իմանալով, որ մարդն անմեղ է, կարող է զնդանել այդ մարդուն ինչ-որ անհասկանալի նպատակների համար։ Մենք պայքարելու ենք, ցույց ենք տալու բոլոր ապօրինությունները, որոնք կատարվել են ու կատարվելու են այս գործով»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Լրահոս
Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության. Հայաստանի Ժուռնալիստների միություն Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Արա Ղազարյան Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան» Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան Քրեական գործ է հարուցվել Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ամունդի». վեց տարի Հայաստանում Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan