AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհը

 

«Ցանկացած ուժ, որն իշխանության է գալիս, պիտի պատրաստ լինի, որ եթե նույնիսկ 99 տոկոս վստահություն էլ ունենա, կլինի գոնե այդ 1 տոկոսը, որը չի ընդունի իրենց, չի սիրի իրենց, կքննադատի, կդատափետի:

Պետք է պատրաստ լինի նաև մամուլի դաժան քննադատությանը: Առավել ևս այսօրվա քաղաքական ուժը, որը չափազանց հեռու է վերը նշվածի չափով վստահություն ունենալուց ու գնալով ավելի է հեռանում:

Պետք չէ հուսալ, թե բոլորը ծնկաչոք աղոթելու են իշխանության համար, ընդհանրապես որևէ մեկի համար: Պետք չէ հուսալ, որ բոլորը կուրորեն երկրպագելու են: Չկա ու չի կարող լինել նման բան: Ուստի հակադրվողներին, անկախ դրդապատճառներից, անթույլատրելի է հայտարարել թշնամիներ:

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը լակմուսի թղթի դեր է կատարում մեր այսօրվա իրականության համար:

Մենք բացարձակ հակված չենք մտածել, թե կատարվածը իշխանությունների հրահանգով էր: Սակայն սա պարարտ հողում հենց իշխանությունների ցանածի հետևանքն է:

Դեռևս անցած տարվա մայիսից թե՛ մենք, թե՛ բազմաթիվ փորձագետներ անհանգստություն էինք հայտնում, որ հասարակությանը ծայրահեղ բևեռների բաժանումը, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու լեքսիկոնը, հետո նաև դատարանների դռները փակելը, Փաշինյանի քիմքին անհաճո կարծիք կամ որոշում կայացնողներին վարկաբեկելն ու վիրավորելը, քայլածներից ու նրանց սատարողներից զատ մնացյալի հանդեպ թշնամանք ու ատելություն գեներացնելը, ամեն ինչում ի վերջո ԶԼՄ-ներին մեղադրելը հանգեցնելու են անկանխատեսելի հետևանքների:

Այսօր մոտենում ենք մի ծանր հանգրվանի, որն արդեն անցնում է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները:

Ու նույնիսկ զարմանալի էլ չէ, որ արդեն նմանատիպ քայլերը նույնիսկ արդարացնողներ կան: Զարմանալի չէ, բայց ամենավտանգավորն է:

«Լավ են արել» ձևակերպումն ի վերջո դառնալու է հոգեբանություն ոչ միայն հասարակության որոշակի շերտերի, այլ հենց իշխանության համար:

Իսկ դա դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհն է:

Եվ վերջապես, խելագարության աստիճան անհեթեթ, անիմաստ ու ճղճիմ են արդեն հնչում արդարացումները, թե՝ բա որ այն ժամանակ այսպես էին անում, բա որ այնպես էին անում... Է, վատ են արել:

Բայց անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Փաստ». Իշխանություններին հաջողվել է մինչև նախավերջին կաթիլը մսխել հանրության վստահության քվեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 10 Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan