AM | RU
USD
EUR
RUB

Խոսքի ազատության պաշտպանությանը կոչված կազմակերպությունները մեղքի բաժինը փորձում են դնել լրատվականների վրա

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Օրերս «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակման առթիվ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իրավական գնահատականի ակնկալիքով հայտարարություն տարածեց, սակայն բացի քրեական գործի հարուցումից այլ գնահատական իրավիճակին չի տրվել, իսկ հարձակվողներն ազատության մեջ են ու սոցիալական ցանցերում հպարտանում են իրենց արարքներով։

Այս ամենաթողության մթնոլորտը ձևավորվել է իշխանափոխությունից հետո, եւ դրա մեջ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի շարք իրավապաշտպան եւ մամուլի պաշտպանությանը կոչված կազմակերպություններ, որոնք ժամանակին պետք է գնահատական տային տարբեր իրավիճակներում լրատվամիջոցների վրա տեղի ունեցող ճնշումներին, մինչդեռ հիմնականում լռել են, կամ ժամանակավրեպ ու անատամ հայտարարություններով են հանդես եկել՝ խորացնելով լրատվամիջողցների տարանջատումը յուրայինների և ոչ յուրայինների։

Իշխանափոխությունից հետո մեդիադաշտը հույս ուներ, որ իրենց նկատմամբ ճնշումները կքչանան, քանի-որ վարչապետ է դարձել իրենց երկար տարիների գործընկերը, բայց իրականությունն այլ բան ցույց տվեց՝ մեկ տարում աննխադեպ թվով դատական հայցեր լրատվականների դեմ, ոստիկանության մուտքը տարբեր լրատվականների գրասենյակներ, մտացածին պատճառներով լրատվամիջոցի համակարգիչների առգրավում, մի շարք լրատվականներ գրեթե կորցնում էին իրենց գրասենյակները, վերջին մեկ ամսում մի շարք լրատվականների ուժային կառույցների միջոցով փորձում են ստիպել, որպեսզի վերջիններս սկզբնաղբյուրներ բացահայտեն։ Այս ամենի պատճառը նաև լրագրողական մի շարք կազմակերպությունների լռությունն էր։

Իշխանությունների լռությունը լրատվական դաշտում տիրող իրավիճակի մասին փաստացի ոգեշնչում է ազատ մամուլի թշնամիներին։ Խոսքի ազատության պաշտպանությանը կոչված մի շարք հասարակական կազմակերպություններ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման մասին իրենց հայտարարություններում փորձում են հավասարեցնել իշխանությունների և ընդդիմության մեղքի բաժինը, կազմակերպությունները փաստացի մեղքի բաժինը փորձում են նաև դնել լրատվականների վրա, բայց այս ընթացքում, իշխանական լրատվամիջոցները, որոնց մեջ արդեն իսկ մտնում են հանրային ռեսուրսով աշխատող լրատվականները, փաստացի իրենց գործողություններում և քարոզչության մեջ ունեցել են անկաշկանդ ամենաթողություն, իսկ ընդդիմադիրները ճնշվել են։ Իրենց հայտարարության մեջ խոսքի ազատության «պաշտպանները» խոսում են ֆեյք լուրերի, խեղաթյուրված փաստերի մասին և նշում են՝ հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։ Պետք է հիշեցնենք, որ նմանատիպ անթույլատրելի գործունեությամբ իշխանափոխությունից հետո ընդդիմադիրներն աչքի չեն ընկել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ կազմակերպություններն ակնհայտ կողմնապահությամբ են հանդես գալիս։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ խոսքի ազատության պաշտպանության մասին անընդհատական խոսող կազմակերպությունների ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծն ուղղված է հենց խոսքի ազատության սահմանափակմանը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հետագա խնդիրներից և նմանատիպ դեպքերից խուսափելու համար, հրատապ իրավական գնահատական տալ կատարվածին, իսկ մեղավորներին պատժել։ Հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկելու է իշխանության և իշխանական օրակարգի հետ իրենց գործողությունները համապատասխանեցնող կազմակերպությունների վրա։

Մեդիա Պաշտպան նախաձեռնություն

Լրահոս
Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը «Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն «Ժողովուրդ». Տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբեր մնալու են այնտեղ «168 ժամ»․ Մի շարք կանոններ՝ լագրողների հետ շփման ժամանակ «Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը «168 ժամ». ՀՀ-ում ոչ մի իշխանություն ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկությունների մեջ «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հ. Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, ճանապարհը՝ հարազատների նկատմամբ ճնշումներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan