Կարծում եմ՝ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը. Սեյրան Օհանյան

Կարծում եմ՝ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սովարական երևույթ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է», – ասաց նա։

Սեյրան Օհանյանն ասաց, թե կարծում է, որ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը։

«Եվ, ըստ իրադրության, համապատասխան որոշումներ ընդունում է։ Կարծում եմ՝ հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում են զսպելու համար», – ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում