AM | RU
USD
EUR
RUB

Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը. Ուղիղ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, News.am«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ 

Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հդնկաստանի Հայդերաբադում:

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Համաժողովը բաղկացած է ելույթներց և նիստերից, որին կմասնակցեն մի քանի բանախոսներ: Այս տարի բանախոսներից են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատառեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

NEWS.am լրատվական գործակալությունը ՝ «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը, կապահովի միջոցառման ուղիղ լուսաբանումը, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ աշխարհի ՏՏ ազդեցիկ լիդերների հետ և կներկայցնի բացառիկ ռեպորտաժներ «WCIT 2019»–ից: Մնացեք NEWS.am-ի հետ` «WCIT 2019»-ը մեզ հետ բացահայտելու համար:

Լրահոս
Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan