AM | RU
USD
EUR
RUB

Սա ոչ պակաս տոն է նաև աշակերտների համար, առանց որոնց Ուսուցիչներ չէին լինի

 

Ասում են՝ Ճապոնիայում 7 տարի և ավելի ուսուցիչ աշխատողը չի կարող դատարանում ցուցմունք տալ՝ մեղսունակ չի համարվում։ Չգիտեմ ճի՞շտ է դա, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ Ճապոնիան դարձավ Ճապոնիա, շնորհիվ նրա, որ այնտեղ ուսուցչի պաշտոն ստանալն ավելի դժվար էր, քան նախարարի պորտֆեյլ ունենալը…

Վերջերս հանրությանը ոչ անհայտ մեկը մի միտք դրեց շրջանառության մեջ, թե «ի՞նչ պիտի տա երեխային 25 000 դրամ ստացող ուսուցիչը»: Այն, որ այդ շրջանակների կողմից ամեն ինչ թարս ձևակերպելը վաղուց արդեն նորություն չէ, փաստում է նմանօրինակ մի այլ ոմնի նույնաբովանդակ մի այլ արտահայտություն. «մենք 10 000-ով ավելի ուսուցիչ ունենք, քան դրա կարիքը կա»…

Վայրի կապիտալիզմի և անբովանդակ դեմոկրատիայի աղյուսով բանականության տրավմա ստացած այս ուղեղներին դժվար հասանելի են Առաքելություն և Էություն բառերը… Դժվար հասանելի է նաև, որ ոչ թե ուսուցիչներն են քանակապես ավելի, այլ՝ աշակերտներն են պակաս… Բայց այս մասին հետո…

…Ես մանկավարժների ընտանիքում եմ մեծացել…

Տատս ու պապաս՝ երկարամյա մանկավարժներ, մայրս, հորաքույրս, մորաքույրս, հորեղբայրս … բոլորը մանկավարժ…

Իմ աչքի առաջ է եղել մանկավարժի կերպարը, հորեղբորս ձևակերպմամբ՝ ամենակարևորը՝ ուսուցչի հմայքը…

Դեռ անհիշելի ժամանակներից իր գործից դուրս հորեղբայրս գնում էր գյուղերով, գտնում կարիքավոր ու շնորհաշատ երեխաներին, աշխատում նրանց հետ, պատրաստում օլիմպիադաների…

Նրանցից շատերը այսօր բարձր դիրքեր են զբաղեցնում և ապահովված կյանք վարում…

Քանի-քանի անգամ հորեղբորս առաջարկել էին զբաղեցնել տնօրենի պաշտոնը, որը միշտ մերժել է, ոչ միայնայն պատճառով, որ տնօրենն իր ընկերն էր, այլ որ դա կսահմանափակի մանկավարժի իր աշխատանքը՝ ծանրաբեռնելով վարչարարական գործերով…

Երբ քաղաքական պատճառներով հորս, հորեղբորս, հորեղբորս տիկնոջը հեռացրել էին գործից, նա էլի չթողեց իր մասնագիտությունը, մոտ մի տարի աշխատելով Երևանում՝ Ֆիզմաթ դպրոցում, հետ վերադարձավ ա՛յն ժամանակ, երբ իմացավ, որ անցողիկ ոմն մեկն ասել էր, թե նրանց ցեղը (նկատի ուներ մեզ՝ Խոջաբաղուն տոհմին, որ Գորիսի հիմնադիր տոհմերից է…), պիտի քոչի Գորիսից։ Հորեղբայրս հետ վերադարձավ Գորիս ու մոտ երկու տարի առանց գործի էր (բոլոր տնօրենները, նույնիսկ իր ընկերները, վախենում էին նրան գործի ընդունել), բայց ասել էր՝ նա ո՞վ է, որ ասի, թե մենք որտեղ պիտի ապրենք…

Հետո մի քանի տարի գործ առաջարկեցին Կապանին կից գյուղերից մեկի դպրոցում… Մնում էր դպրոցի սենյակներից մեկում ու դաս տալիս… Ավելի ուշ՝ նրան առաջարկեցին Գորիսի գյուղերից մեկում աշխատանք…

Չնայած նրան, որ բոլորն են ընդունում, որ Սևադա խոջաբաղյանը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Հանրապետության լավագույն մասնագետներից է, մինչ էսօր Գորիսի դպրոցի տնօրենները վախենում են նրան աշխատանք առաջարկել… անհանգստանալով, որ դա կարող է իրենց վրա անդրադառնալ բացասաբար…

Եւ անկախ դրանից, նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը, աշակերտներ է պատրաստում օլիմպիադաների համար, մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ մասնագիտական գրքեր գրում։ Կատակում է, թե իրեն մեծ լավություն արեցին գործից հեռացնելով՝ հնարավորություն տվեցին աշխատել գրքերի վրա։ Մոտ 5 անուն գիրք է հեղինակել, որոնք ընդունվել են որպես օժանդակ կրթական ձեռնարկ դպրոցների համար…

Ի թիվս մի քանի այլ կոլեգայի, այն քիչ Հայազգի մասնագետներից է, որոնք Կենգուրու Միջազգային օլիմպիադային խնդիրներ են տալիս Հայաստանից…

Մասնագիտական գործունեությունից զատ, ակտիվ քաղաքացի է, հանդես է գալիս տարաբնույթ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, հրապարակախոսություններով, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված քննադատական և մասնագիտական հոդված-առաջարկներով, որոնց մի մասն արդեն ընդունվել են ի գիտություն…

Իմ աչքի առաջ մանկավարժի այս կերպարը կա…

Մարդ, որ շուտով 70-ը կբոլորի, բայց բազմաթիվ երիտասարդներից ավելի եռանդուն է և չի դադարում ստեղծագործել, չի դադարում իր երկրի պիտանի քաղաքացին լինել…

Մարդ, որ առաջինն էր պատռել կոմունիստական կուսակցության անդամատոմսը, և միշտ եղել էր ժողովրդական շարժման դրոշակակիր, իսկ ստիպված կողք քաշվել, երբ ՀՀՇ-ի քավորությամբ այդտեղ սկսել էր «կեղտ լցվել», որի կանխումն իր ուժերից վեր էր արդեն…
Մարդ, ով Արցախյան շարժման սկզբնական տարիներին զբաղված էր փախստականների տեղավորման հարցերով…

Քանի՜-քանի ընտանիքներ են տեղավորվել մեր տանը՝ մինչև ապաստան գտնելը…

Մենք նկուղում էինք մնում, նրանց տեղավորել էինք մեր տանը…

…Երկար կարող եմ պատմել Ուսուցչի մասին…

Իմ ուսուցիչները լավագույն օրինակներ են, թե ինչպես կարող է մարդը գործնականում ոչինչ չստանալով՝ տալ ամեն ինչ, Կյա՜նք տալ…

Գիտե՞ք ինչի…

Չէ՛, չգիտեք, ձեր ուղեղին չի հասնի դա… Դա հասու չէ մի քանի հազար դոլարի դիմաց հոգին ու ազգային արժեքները սատանային վաճառող տխմարներին…

Դա հասկանալի չէ նրանց, որոնց համար կյանքի արժեքը փողն է և կուշտ փորը…

Ես փայլուն ուսուցիչներ եմ ունեցել, որոնց մի մասը, ցավոք, արդեն ողջ չէ… եւ վաստակած հանգիստը ոչ թե վայելում են շրջագայություններով, այլ՝ երկնային թագավորության մեջ…

Հարցնում եք՝ ի՞նչ կարող է տալ 25 000 դրամ ստացող ուսուցիչը…

Պատասխանեմ.

- Սեփական օրինակով սովորեցնել, որ դրամը միայն ու միայն միջոց է, և ո՛չ երբեք՝ նպատակ… Սովորեցնել, թե ինչպես Մարդ լինել, լինել սեփական Ազգին, Երկրին, Հայրենիքին, Ծննդավայրին նվիրված քաղաքացի…

Շնորհավոր Ուսուցիչների Տոնը…

Առանց Ուսուցիչների Աշակերտներ չէին լինի…

Սա ոչ պակաս տոն է նաև աշակերտների համար, առանց որոնց Ուսուցիչներ չէին լինի…

Ուսուցիչներին ցանկանում եմ արժանի հետնորդներ…, որ ապրեն լիարժեք, երջանիկ, երբեք ստիպված չլինեն մտածել օրվա հացի մասին, այլ հնարավորություն ունենան անել այն, ինչ իրենց Էությունն է՝ Կոչումով, Առաքելությամբ Ուսուցիչ…

Ովքեր ապրում են մեր հետ գնահատենք ըստ արժանվույն կենդանության օրոք…
Իսկ նրանք, ովքեր արդեն հավերժի ճամփորդ են…

…Թող լույս լինի Ձեր անցած երկրային և երկնային ճանապարհը…

Եւս մեկ անգամ՝ Շնորհավորում եմ, Երախտապարտ եմ…

Երբեք չկորցնեք Ուսուցչի Հմայքը…

#Առաքելությամբ_Ուսուցիչ

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է «Ժողովուրդ». Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներն աշխատանքի դիմաց չեն վարձատրվել «Ժողովուրդ». Որ պաշտոնյան է ցուցմունք տվել Հրայր Թովմասյանի գործով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Հրապարակ». Իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա՞ «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը դեմ է «սորոսականների» ինքնագործունեությանը «Հրապարակ»․ Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին ասելիք ունի «Փաստ»․ Առաջին նախագահի նպատակը. Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 9 Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան Մել Դալուզյանը Փաշինյանի անձնական պաշտպանության տակ է, իսկ ՀՀ նորմալ քաղաքացիները ոչ (խայտառակություն Մոսկվայում). Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan