AM | RU
USD
EUR
RUB

Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը. Բակո Սահակյանը՝ ուսուցիչներին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:

Դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, եւ վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը:

Դպրոցական երկար ու ձիգ տարիների ընթացքում դուք գտնվում եք ձեր աշակերտների կողքին, սովորեցնում եք ոչ միայն գրել ու կարդալ, այլեւ տարբերել ճիշտն ու սխալը, գիտելիքների հետ միասին տալիս եք կյանքի անմոռաց դասեր, որոնք ուղեկցում են նրանց հետագա բոլոր տարիների ընթացքում:

Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ձեր մեծ հոգու ջերմությունը, որ շռայլորեն տվել եք մեզ՝ ձեր անթիվ ու անհամար սաներին: Հիշում ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ: Եվ թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերը ծլարձակեն եւ առատ բերք տան՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,-ասված է ուղերձում։

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 8 մարզում «Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները «168 ժամ». Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին «Ժողովուրդ». Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը «Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին «Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ։ Հոկտեմբերի 17 Այստեղ է ասած` իշտայներիդ քացախ Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. փորձագետ (տեսանյութ) Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն... ՀԺՄ Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն է հրավիրել Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին Իրանի նախագահի եղբորը կալանավայր են տեղափոխել. ԶԼՄ-ներ Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Այս պահին հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ Էրդողանը փոխել է իր որոշումը Ոստիկանությունը տեսանյութ է տարածել գիշերը ոստիկանի սպանության դեպքի մասին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սուրեն Վարդանյանին Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբան Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ Դավիթ Տոնոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Նոր մանրամասներ Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներից Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա Կրեմլը՝ Սիրիայում թուրքական օպերացիայի մասշտաբների մասին Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Եղանակը զգալի ցրտելու է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan