Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել տեխնոլոգիական պարկում, ծանոթացել գործունեության ուղղություններին, զրուցել պարկի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պարկի տնօրենը նշել է, որ կառույցն իդեալական միջավայր է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ձգտում են բարձր տեխնոլոգիական համայնքի մաս դառնալ:

«Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ընկերությունների հետ և այսօրվանից պատրաստ ենք սկսել համագործակցությունը նաև Հայաստանի ընկերությունների հետ»-, ավելացրել է տնօրեն Դանիլովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում