Կրեմլի պայմանը՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցութունը վերականգնելու համար

Կրեմլի պայմանը՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցութունը վերականգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանի հետ ավիահաղորդակցություն կլինի այն ժամանակ, երբ ակնհայտ կլինի, որ Թբիլիսին մտադիր է չվերադառնալ Մոսկվայի հետ հարաբերությունների «ագրեսիվ հուն»։ mk.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ անհրաժեշտ կլինի արձանագրել պահը, երբ թռիչքների վերականգնումը կդառնա հնարավոր: Կրեմլի ներկայացուցիչը կարծում է, որ դրական քայլ էր Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2019 թ. հունիսի, երբ ռուս պատգամավորը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչին հաջորդել էին Թբիլիսիիում բողոքի ակցիաները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում