ԱԺ-ում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությունը

ԱԺ-ում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվերակությունը: Վերջինս անցկացվում է գաղտնի կարգով:

Քվեարկությունը կտևի մեկ ժամ:

Նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը:

Ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հարցի համար իրավական հիմքեր չի տեսնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում