Իսպանիայում «մշակութային ժառանգություն» ճանաչված Բոտիչելիի կտավը վաճառվում է

Իսպանիայում «մշակութային ժառանգություն» ճանաչված Բոտիչելիի կտավը վաճառվում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իտալացի հայտնի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող վերջին կավը մասնավոր հավաքածուներից Լոնդոնում հանվել է վաճառքի։ Վերածննդի դարաշրջանի հույն գիտնական Միխայիլ Մարուլի դիմանկարերը նա ստեղծել է 1500 թվականին։ Եվրանյուզի հաղորդմամբ, նկարը 2004 թվականից վարձակալել է Մադրիդի Պրադո թանգարանը։ Իսպանական կառավարությունը նկարը ճանաչել է «մշակութային ժառանգություն», ինչը կարող է դժվարացնել նկարի վաճառքը արտերկրում։
Բոտիչելիի նկարի գինը 30 միլիոն դոլար է։ Իսպանական իշխանությունը կարող է առաջարկել իր գինը, եթե ցանկանա, որ նկարը մնա Պրադո թանգարանում։

Համարվում է, որ նկարը պատվիրել է Մարուլի կինն արդեն նրա մահվանից հետո։ Արվեստաբանները ենթադրում են, որ նկարիչը կտավի վրա միայնակ է աշխատել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում