Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ս.Հովհաննիսյանի բեկորային հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- նշեց Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին բեկորային հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում