Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր (լուսանկարներ)

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու: Այս մասին գրում է turan.az-ը:

Սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ:

Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով երեք սահմանախախտներն էլ սպանվել են:

Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:

Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում