AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ-ն չի որոշողը՝ Հրայր Թովմասյանը մնա, թե հեռանա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել:

«Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խմբակցության ներսում քննարկել են այդ նախագիծը, հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը:

«Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,-նշեց նա:

Խոսելով մամուլի տեղեկությունների մասին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա տանն է գիշերել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գիշերել է ընդունելությունների (Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների- հեղ.) տանը: Լուկաշենկոյի հետ զրուցել է, թե ոչ, Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց:

Tert.am-ի հարցին, թե «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործում իրեն ուղղված սլաքներ չի տեսնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:

«Իրավապահ մարմիններում է, քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորի համար պարզ կլինի: Առուստամյանը քաղաքացի է, ամեն ինչ պարզ կլինի, ոչ մի բան չեմ տեսնում, կա հարց, կա խնդիր, կա քննություն, կավարտվի, բոլորի համար էլ պարզ կլինի»,-ընդգծեց նա:

Լրահոս
Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan