Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամիս կմեկնի Ադրբեջան

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամիս կմեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան, գրում է Minval.az-ը՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին հղումով:

Դեսպանի խոսքով՝ ծրագրված է Էրդողանի մասնակցությունը Թյուրքական խորհրդի (թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն) 7-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում հոկտեմբերի 14-15-ը:

Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Անդամ պետություններն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում