Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված 1947 թ.) ավտոմեքենան բախվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Անդրանիկ Մ., ծնված 1966 թ.): «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում