Սորոսի գրասենյակը ֆինանսասավորել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հայկական արժեքների խաթարմանը. Տեսանյութ

Սորոսի գրասենյակը ֆինանսասավորել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հայկական արժեքների խաթարմանը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սորոսի գրասենյակը տարիներ շարունակ Հայաստանում ֆինանսավորել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել մի շարք արժեքների խաթարմանը կամ վերանայմանը։ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Գրասենյակի գործունեությունն արշավ էր և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, և հայկական ավանդական ընտանիքի դեմ, և ուժային կառույցների դեմ։ Սա պետական տարբեր ինստիտուտներին ավելի վերահսկելի դարձնելու շարժում էր, որը տարիների ընթացքում բավական լուրջ արդյունքներ է տվել և բերել նրան, որ անցած տարվա մայիսին նման շարժումների կողմից ֆինանսավորվող ուժերը կարողացել են Հայաստանում զավթել իշխանությունը», – ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ՎԵՏՕ-ի գործունեությունը նպատակաուղղված է պետական ինստիտուտների ուժեղացմանը, ինչպես նաև հայկական արժեքների պահպանմանը։

«Վերջին շրջանում լիարժեք աջակցում եմ ՎԵՏՕ-ին, փորձում եմ հնարավորինս մասնակցել ցույցերին՝ ևս մեկ անգամ խոսելու այն վտանգների մասին, որոնք այսօր կան մեր երկրում։ Մենք պետք է փորձենք հասնել նրան, որ պետությունը, ժողովուրդը, եկեղեցին իրենց արժանի տեղն ու դերն ունենան մեր հասարակության մեջ», – նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու մասին վարչապետի հայտնի արտահայտություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք արժանի են ամենախիստ քննադատության։

«Իհարկե, Փաշինյանը փորձեց իր առաջին պահի հարձակումը քողարկել դիվանագիտական հայտարարություններով, բայց մենք տեսնում ենք, որ նրա՝ իշխանության գալուց հետո եկեղեցուն թուլացնելու քաղաքականություն է ընթանում։ Առաջին օրենքը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որպես վարչապետ, Վեհափառին պետական պահպանությունից զրկելն էր։ Այսինքն՝ կա եկեղեցին կրոնական այլ կազմակերպությունների հետ մեկ շարքում դասելու մարտավարություն»,– ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում