AM | RU
USD
EUR
RUB

Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում․ Ուղիղ

 

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 10:32

«Մարզպետ հեռացի՛ր», «Գյուղը մերն է» վանկարկումներով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանում՝ ընդդեմ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Բնակիչների մի մասը հանդիպեց մարզպետի հետ, սակայն մարզպետն ասել է, որ որոշումը չի փոխելու:

«Մարզպետն իր որոշումը չի փոխում, իր կարգադրությունը ինչպես կա Արտակ Հարությունյանի մասին, այդպես պնդում է, որ նա է լինելու ժամանակավոր պաշտոնակատար և կոպիտ կերպով մեզ դուրս հրավիրեց, ասաց՝ դուրս եկեք այստեղից, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց բնակիչներից մեկը:

Մարզպետը նաև կարգադրեց, որ ակցիայի պատճառով փակված գյուղապետարանը բացեն, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին:

10:17

Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններին ապօրինաբար կասեցնելու որոշման:

«Ես դրա նման սուտասանի համար պայքարեցի՞, դուք լավ գիտեք, թե ես ինչեր արեցի պարոն Փաշինյանի համար, բայց ժողովրդի համար արեցի, որ ժողովուրդը նորմալ ապրի, օրենքով աշխատեն, մարդկանց չխաբեն, բայց դրա նման կոկորդիլոսը խաբում է բոլորին: Մեկը, որ կանգնի ասի կոկորդիլոսը թռնում է, ստամոքս չունի. նա արդեն վարկաբեկվել է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա»,- ասաց նորաշենցիներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ համայնքապետին իրենք են ընտրել և դժգոհություն չունեն: Համայնքապետին ընտրելու կամ հեռացնելու խնդիրը գյուղինն է և ոչ մի վերին ատյան չպետք է խառնվի այս հարցին: Նրա խոսքով՝ մարզպետն արհամարհել է գյուղացու խոսքն ու ոչնչացրել գյուղացուն:

«Ամբողջ գյուղում, ամբողջ բարեկամությունը՝ հորեղբոր տղա, մորաքրոջ երեխա, բոլորին սարքել է թշնամի»,- ասաց բնակիչներից մեկը և հավելեց, որ թշնամանքն աթոռի համար տարվող կռվի հետևանք է:

09:49

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 

Լրահոս
Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan