Հարավային Կորեան Զինված ուժերի օրն առաջին անգամ ցուցադրել է ԱՄՆ-ից գնված F-35A կործանիչները

Հարավային Կորեան Զինված ուժերի օրն առաջին անգամ ցուցադրել է ԱՄՆ-ից գնված F-35A կործանիչները

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հարավային Կորեան առաջին անգամ ներկայացրել է ԱՄՆ-ից գնված F-35A կործանիչները՝ Տեգուի ավիաբազայում երկրի զինված ուժերի օրվա տոնակատարության ժամանակ, գրում է ria.ru-ն՝ «Ռյոնհապ» գործակալությանը հղումով:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել են չորս կործանիչներ։ Նրանցից երեքը մասնակցել են ցուցադրական թռիչքի, ևս մեկն անձամբ զննել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը, որն ավիաբազա է ժամանել KUH-1 «Սուրիոն» ռազմական ուղղաթիռով, որը մշակված է հարավկորեական KAI ավիատիեզերական ընկերության կողմից: Ինչպես նշում է գործակալությունը, ուղղաթիռն առաջին անգամ է ընդունել գործող նախագահին:

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է շուրջ 2 հազար զինվորական և ավելի քան 30 միավոր տեխնիկա:

Մինչև 2021 թվականը Հարավային Կորեան ծրագրում է 6,1 մլրդ դոլարի 40 հատ F-35A կործանիչ ձեռք բերել: Այս պահին 8 ինքնաթիռ գտնվում է երկրի ռազմական ուժերի տրամադրության տակ: Հաղորդվում է, որ մինչև տարեվերջ արդեն 13 կործանիչ կարող է մարտական հերթապահության անցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում