Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. ՈՒՂԻՂ

Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում