ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ

ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում, խաղարկվել են տվյալ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համահունչ պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի մարտական դրվագներ:

Նշվում է, որ իրականացված միջոցառումների ընթացքում, որը վերահսկել են հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիրները, անձնակազմը ցուցաբերել է մարտական ու հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում