AM | RU
USD
EUR
RUB

Թիրախը հենց մենք ենք՝ մարդիկ, ովքեր հասկանում են, որ Գյումրուց Երևան քայլածների նպատակը պետության ոչնչացումն է

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀամենայն դեպս մի հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մաքսիմալ մոտեցել են անկեղծ լինելուն։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ մերժում են թե՛ պետական ինստիտուտների գոյությունը, թե՛ պետության գաղափարն ինքնին։ Նախկինում, երբ ընդդիմադիր էին կամ այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչ» (կարդա՛օտարեկրյա գործակալ), այդ փաստը քողարկվում էր պետական իշխանությունը քննադատելու անհրաժեշտությամբ։ Իբրև թե դա է ցանկացած ընդդիմադիր գործչի պարտականությունն ու գործը։ Բայց հիմա այդ «հիմքով» ծածկվելն այլևս անհնար է, մեծ հաշվով՝ նաև ոչ անհրաժեշտ։ Ումի՞ց թաքնվեն կամ թաքցնեն իրենց պետականակործան մտքերն ու գաղափարները։ Ինձնի՞ց։ Քեզնի՞ց, հարգելի ընթերցող։ Թե՞ ամեն օր այս խնդիրների մասին խոսացող բազմաթիվ այլ մարդկանցից, որ նախկին ու սև են հռչալվել։ Ախր թիրախը հենց մենք ենք՝ մարդիկ, ովքեր հասկանում են, որ Գյումրուց Երևան քայլածների նպատակը պետության ոչնչացումն է։

Հիմա նստած մտածում եմ՝ ինչու՞ ենք զարմանում, որ Հրայր Թովմասյանի սանիկներին ձերբակալում են։ Միթե՞ պարզ չէր, որ փաշինյանական պետականակործան թիմին ընդդիմացողների դեմ օրենքի դաշտում չեն պայքարելու։ Օրենքն ինքն է պետություն պահող կարևոր գործոն։ Ինչպե՞ս կարող են նրանք օրենքով պետություն քանդել։ Բացառված է։

Ընկերս՝ Արթուր Դանիելյանը, գրել է, որ «սանիկներից հետո գալու են ընտանիքի անդամներն ու երեխաները»։ Ճիշտ է ասում։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրենն էլ ասում է, որ ընտանիքը Հայաստանից դուրս է հանել, որովհետև գիտի, որ իրեն նույնպես պատրաստվում են ձերբակալել։ Հասկանու՞մ եք՝ ինչ է տեղի ունենում։ Մեր երկրի ներսում այսպիսի բարիկադներ երբեք չեն կառուցվել։ Այսպիսի խրամատներ երբեք չեն փորվել… Օր օրի մոտենում ենք աղետին ու մեծ ողբերգությանը։ Օր օրի իշխանական թիմի պետականակործան ծրագրերն ավելի իրական ու նպատակային են դառնում։

Եվ ուրեմն, ի՞նչ անել։ Նախ և առաջ ուղիղ նայել իրականության աչքերին։ Չխաբենք ինքներս մեզ։ Չմտածենք, թե առաջինը պատահականություն էր, երկրորդը՝ զուգադիպություն։ Ո՛չ։ Մշակված ծրագիր է։

Երկրորդ, սատար կանքնել բոլոր նրանց, ովքեր հայտնվել են Փաշինյանի ու նրա թիմակիցների թիրախում։ Առաջին հերթին, իհարկե, նրանց, ովքեր դեռ պահում են իրենց բաժին խրամատը, հետևաբար նաև՝ պետություն ունենալու բոլորիս շանսը։ Այո, սա դաժան և ծանր պայքար է։ Պատկերացնում եմ, թե հոգեբանական ինչ ապրումների մեջ է հիմա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Բայց նաև գիտեմ, որ պինդ է։ Շատ պինդ։ Այնքան պինդ, որ Փաշինյանն ու իր կամակատարները անգամ չեն կարող պատկերացնել։

Երրորդ, սկսել միավորվել ազգային պետություն ունենալու գաղափարի շուրջ՝ հընթացս ոչնչացնելով ապազգային և պետականակործան ուղղվածություն ունեցող բոլոր շարժումներն ու ծրագրերը։ Տարատեսակ սորոսականներ, լևոնբարսեղյաններ, սաքունցներ, չգիտես, թե էլ ինչ զիբիլներ չեն կարող հանրային օրակարգ թելադրող գործոն լինել։ Հանրությանը մատուցելու նրանք ընդամենը մեկ ծառայություն ունեն՝ խրամատներ փորեն Ադրբեջանի հետ հայկական երկու պետությունների սահմանում։ Ուրիշ ոչինչ։

Չորրորդ, պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։ Ամեն մեկս մեր տեղում ու բոլորս միասին։ «Ուռուցքը» պետք է հեռացվի: Պատիվ ունեմ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan