AM | RU
USD
EUR
RUB

Ցածր եկամտաբերությամբ եվրոբոնդերի թողարկումը նոր պետական պարտքն է ավելի ցածր տոկոսադրույքով. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ներկայացնելով Հայաստանի կողմից 500 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկման մասին լուրը: Վարչապետը պնդում է, որ եվրոբոնդերի տեղակայումը գրանցվել է աննախադեպ՝ 4,2 տոկոսով, ինչը մեր տնտեսության ներդրումային վստահության մասին է խոսում: Հարցի շուրջ Times.am-ի լրագրողը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք թողարկված եվրոբոնդերի եկամտաբերության անկման փաստը:

-Երկրի կողմից թողարկվող եվրոբոնդերի եկամտաբերության անկումը միանշանակ դրական է, և առաջին հերթին այն պարզ պատճառով, որ այդ ամենը փաստացի նշանակում է ավելի էժան տոկոսադրույքով վարկի ստացում: Այլ է հարցը, թե ինչ նպատակներով են թողարկվում պարտատոմսերը և ինչպես է այդ ամենը ներկայացվում: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր եվրոբոնդերի թողարկումը նախկինում թողարկված պարտատոմսերի մարման ժամկետի հետաձգման նպատակն ունի: Պարզ ասաց, վարկի ժամկետն են երկարաձգում ավելի մատչելի պայմաններով: Բոլորիս շրջապատում շատ հաճախ տեղի ունեցող իրադարձություն է, պարզապես մասշտաբներն ու շահառուներն են տարբեր. մի վարկը մյուսով մարելու կամ երկարաձգելու պրոցեսի մեջ ենք: Որպեսզի հասկանանք 4,2 տոկոսի աննախադեպության ողջ հմայքը, տրանսֆորմացնենք օրինակի վրա: Ինչպես բանկերն են հաճախ ավելի էժան գործիքներով «գնում» այլ բանկերի հաճախորդների պարտավորությունները, այնպես էլ եվրոբոնդերի շուկայում է դա տեղի ունենում: Հիմա, պե՞տք է արդյոք քաղաքացուն լինել վստահելի այդ գործիքից օգտվելու համար, իհարկե պետք է: Լա՞վ է, որ վստահելի է՝ ունի լավ վարկային պատմություն, վճարունակ է, իհարկե լավ է, բայց չէ՞-որ սա ոչ միայն քաղաքացու ֆինանսական պատմության արդյունք է, այլ նաև և առավելապես ֆինանսական սուբյեկտների միջև մրցակցության… Նույնը պետության դեպքում է. մենք մի վարկը մարելու համար ավելի էժան վարկ ենք ներգրավում, ի դեպ՝ ի թիվս մի շարք գործոնների, այդ թվում բարձր վճարունակության շնորհիվ, ինչն ապահովվում է տարիների ընթացքում:

- Այսինքն եվրոբոնդերի տոկոսադրույքի նվազումն էական նշանակություն չունի՞:

- Իհարկե այդպես չէ: Անշուշտ դա մեր պետության համար դրական տեղաշարժ է, իր բոլոր հետևանքներով, այդ թվում նաև ի դեմս այս ամենի արդյունքում վճարվող դիվիդենտների պակասեցման, հենց այն խնայողություններն են, որի մասին խոսեց նաև վարչապետը: Մյուս կողմից նոր ավելի մատչելի վարկերի ներգրավման համար լավ ազդակ է, ինչը կարող է ներքին սպառման վարկերի տոկոսադրույքների վրա ազդել: Սակայն այս ամենը տնտեսական հեղափոխության կոնցեպտում ներկայացնելը այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ ինչպես ասացի եվրոբոնդերի տոկոսադրույքի անկումը պատճառների համախմբի արդյունք է:

Այս ամենում մեծ դերակատություն ունեն նաև միջազգային վարկանիշային գործակալությունները: Պատահական չէ, որ ավելի էժան տոկոսադրույքով եվրոբոնդեր թողարկում ենք Moody's ընկերության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի դրական փոփոխությունից հետո: Դեռևս այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանին տրվում է նոր եվրոբոնդեր թողարկելու ազդակ, ինչից մեր պետությունը, պետք է ասել, շատ ճիշտ կողմնորոշվելով օգտվեց: Հիշեցնեմ, որ Moody's-ը մասնավոր ընկերություն է և այս կամ այն երկրի վարկանիշի փոփոխությունը երբեմն իրականացնում է հենց եվրոբոնդերի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով: Վերջին շրջանում եվրոբոնդերի պահանջարկի անկում կար, այդ իսկ պատճառով իրակացվում են միջոցառումներ եվրոբոնդերի թողարկումը մոտիվացնելու հատկապես զարգացող տնտեսությունների շրջանում: Սա ևս պետք է հաշվի առնել:

Այսինքն մի կողմից ստացվում է, որ մենք հին վարկը մարելու նպատակով վերցնում ենք նորը: Սա պետության համար շատ բնական գործընթաց է, ինչպիսին որ եղել է նաև նախկինում՝ այն ժամանակ, երբ այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից քննադատվում էր: Սակայն նոր վարկը այսօր ներկայացվում է իջեցված տոկոսադրույքի լույսի ներքո՝ փորձելով մեղմել նոր վարկի հնարավոր բացասական ընկալման հավանականությունը հանրության կողմից:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրեական գործի մասին (տեսանյութ) Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ) Արցախում 23-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված) Լարսը բաց է Երևանում և 8 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Հրապարակ». ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին. մանրամասներ քաղխորհրդի նիստից «168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին «Ժողովուրդ»․ Վեթինգի գաղափարը վերակենդանանում է «Հրապարակ». Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռուբեն Մելիքյանը՝ «ոչ»-ի շտաբի մասին «Փաստ». Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման»2-րդ խո­շոր փուլը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan