Ռուսաստանը հրաժարվել է ԱՄՆ-ը ճանաչել որպես խաղաղասեր երկիր
28/09/2019 15:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի կարծիքով, ԱՄՆ-ը չի ձգտում խաղաղության: Նրա խոսքերը մեջբերում է «International Life» ամսագիրը:
«Ես չեմ տեսնում, որ վերջին 2,5 տարվա ընթացքում ԱՄՆ-ի դիրքերում տեղի է ունենա տեղաշարժ դեպի խաղաղություն և պացիֆիզմ»,- ասել է դիվանագետը՝ վկայակոչելով Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության օրինակը։
Ըստ Ռյաբկովի, նույն իրավիճակը կարող է կրկնվել նաև Աֆղանստանում՝ «Թալիբան»-ի հետ համաձայնության գալուց հետո:
Բացի այդ, փոխնախարարը խոսել է Վաշինգտոնի աճող ռազմական բյուջեի մասին, ինչը ցույց է տալիս դրա ռազմականացումը (միլիտարիզացիա)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում