Հարավային Կորեայում նավի վրա պայթյուն է որոտացել, կան վիրավորներ

Հարավային Կորեայում նավի վրա պայթյուն է որոտացել, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Առնվազն ինը մարդ է վիրավորվել հարավկորեական Ուլսան նավահանգստում գտնվող բեռնատար նավի վրա տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, հայտնում է «Ռենափ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Գործակալության տվյալով՝ տեղական ժամանակով ժամը 10.51-ին (Երևանի ժամանակով 05.51-ին) Կայմանյան կղզիների դրոշի ներքո բեռնատար նավի վրա, որը տեղափոխում էր նավթամթերքները, տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել:

Դեպքի պահին նավում անձնակազմի 25 անդամ է եղել, բոլորին տարհանվել են: Ըստ տեղական իշխանությունների՝ անձնակազմի բոլոր անդամներն օտարերկրյա քաղաքացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում