Բակո Սահակյանը Հադրութում մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը

Բակո Սահակյանը Հադրութում մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հադրութի շրջան:

Հադրութ քաղաքում Նախագահը մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը եւ ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, եւ աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Այնուհետեւ Նախագահը մասնակցել է Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում նոր անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծրագիրն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին եւ ընդգծել, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող նման համալիրները նոր որակ են հաղորդում գյուղատնտեսության զարգացմանը շրջաններում եւ ողջ հանրապետությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում