AM | RU
USD
EUR
RUB

Եթե ոչ ԵՊՀ-ում, ապա որտե՞ղ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԵՊՀ-ն վերջերս հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում: Պատճառը Գիտական խորհրդի արտահերթ նիստի նախաձեռնությունն էր, որը տապալվեց՝ օրակարգի չհաստատվելու պատճառով: Այլ կերպ ասած, համալսարանում մերժվեց քննարկման հնարավորությունը:

Տեղի ունեցածը անհրաժեշտ է լայն համատեքստում դիտարկել մի քանի պատճառներով: Նախ, համալսարանը, բացի ուսումնական հաստատություն լինելուց, հասարակության զարգացման և առաջընթացի կարևորագույն լոկոմոտիվ է: Երկրորդ, համալսարանը հասարակության մտավոր դարբնոցն է, և հենց այնտեղ է կուտակված մտավոր վերնախավը: Եվ երրորդ, ԵՊՀ-ն հայկական այն եզակի կառույցներից է, որը հարյուրամյա ճանապարհ է անցել և ապահովում է հայաստանյան բարձրագույն կրթության առյուծի բաժինը: Ուստի օրինաչափ է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցողը քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների կողմից, և խնդիրները չդիտարկվեն միայն ներհամալսարանական համատեքստում:

Թողնելով մի կողմ բուն միջադեպը՝ ցանկանում եմ անդրադառնալ համալսարանական զարգացման մի կարևոր նախապայմանի՝ որոշումների կաjացման ներառականությանը, որով ապահովվում է ապագայի մասին պատկերացումների ամբողջ «զինանոցը»:

ԵՊՀ-ի կառավարմանը փոքր ինչ ծանոթ մարդիկ կփաստեն, որ անցյալում կառավարիչները (տարբեր մակարդակներում) հաճախ նախընտրել են կառավարման ուղղաձիգ-հրամայական ձևը: Սա ունի թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Հաճախ այն արդարացվում էր, քանի որ որոշումները այդպես արագ էին կայացվում: Սակայն ուղղաձիգ-հրամայական կառավարումը ունի մեծագույն թերություն` ներառականության բացակայութունը, կամ «ներքևինների» խոսքը չլսելը: Ուղղաձիգ կառավարման դեպքում «ներքևինները» որոշումների կայացման օբյեկտն են, բայց երբ ուղղաձիգից անցում է կատարվում ներառականին, ներքևինները սկսում են մանակցել որոշումների կայացմանը և դրանց իրականացման արդյունավետության համար դառնում են կարևոր գործոն:

Քննարկումը հենց ներառականությունը ապահովելու գործիքներից է: Քննարկման արդյունքում վեր են հանվում հնարավոր բոլոր տեսակետները, և որոշումները առավել արդյունավետ են դառնում: Համալսարանը հենց քննարման վայր է ու ոչ միայն ներքին խնդիրների վերաբերյալ, այլ ազգային, հասարակական և ինչու ոչ նաև գլոբալ հարցերի: Սակայն սա հնարավոր չէ իրականացնել միայն կանոնադրային պահանջներով: Օրինակ, ԵՊՀ-ն ունի բոլոր ինստիտուցիոնալ եղանակները, որոնք ուսանողներին թույլ են տալիս մասնակցել որոշումների կայացմանը և քննարկումներ ծավալել տարբեր թեմաներով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կանոններ սահմանելը միայն գործի կեսն է:

Կանոնադրությունները և ընթացակարգերը հաստատում են միայն մարդկանց գործելու շրջանակները, բայց ոչ նրանց մտքի և գործելու փիլիսոփայությունը կամ հորիզոնը: Վերջիններս ավելի խորն են և դուրս են իրավական կատեգորիաներից: Դրանք ամբողջանում են ապագայի մասին պատկերացումներով: ԵՊՀ-ի գիտխորհրդի նիստի ընթացքում կողմերի միջև կային ներկայի և ապագայի մասին տարբեր պատկերացումներ: Կանոնակարգերը այս անգամ խանգարեցին ազատ քննարկմանը, այս դեպքում` տարբեր պատկերացումների մրցակցությանը: Մինչդեռ, որտե՞ղ, եթե ոչ համալսարանում, պետք է լինի այդ մրցակցությունը: և հասարակական խնդիրների լուծումները:

Համալսարանը պետք է լինի մտքերի, գաղափարների, տեսլականների մրցակցության հարթակ, իսկ հասարակությունը, և առավել ևս պետությունը, պետք է ուշի-ուշով հետևի այդ գործընթացին: Քանզի, եթե երկրի մտավոր էլիտան չունի քննարկելու և բանավիճելու մշակույթ, ապա հուսալ, որ դա կանեն այլոք, փոքր ինչ անհեռատեսական է:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս
Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով ԱԺ–ն քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց. Արթուր Դանիելյան Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով... Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել Լիբանանի առաջին հայ կին նախարարը Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ Ասուլիս՝ ԱՆ պարգևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության մասին․ ուղիղ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan