ԵՄ դեսպանը Սամցխե-Ջավախքում հանդիպել է հայ քաղաքպետի հետ ու ընդգծել շրջանի կարևորությունը

ԵՄ դեսպանը Սամցխե-Ջավախքում հանդիպել է հայ քաղաքպետի հետ ու ընդգծել շրջանի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Հարթզելը նախօրեին այցելել է Սամցխե-Ջավախք` ընդգծելու ԵՄ-ի աջակցությունը մարզին և Ախալքալաքում անցկացնելու է Եվրոպայի օրը՝ առաջին անգամ։ Այս մասն տեղեկանում ենք euneighbours կայքից։

Այցի ընթացքում դեսպանն անցկացրել է ԵՄ ծրագրի աջակցությամբ Ախալքալաքում ստեղծված Ախալքալաքի տեղական գործողությունների խմբի (LAG) հետ, որում ընդգրկված են Ախալքալաքի մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և քաղաքային կառավարման 30 քաղաքացիներ:

Դեսպան Հարթզելը Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ միասին Ախալքալաքի հրապարակում բացել է Եվրոպայի օրը։ Նշվում է, որ միջացառմանը մասնակցել են մոտ 1000 մարդ՝ ԵՄ երկրների մասին ավելին իմանալու, տեղական նախագծերին ծանոթանալու և ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Նշենք, որ 2017թ.-ի տվյալներով Սամցխե-Ջավախքի մոտ 160 հազար բնակչության 50 տոկոսից ավելին հայեր են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում