AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքագետ. ԼՂ խնդրի կարգավորման մասին Փաշինյանի ձևակերպումները շատ վտանգավոր են

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։

«Չեն կարող հակամարտող կողմերը խնդրի լուծման որևէ տարբերակի պարագայում իրենց շահը լիարժեք բավարարված, իրենց լիարժեք պաշտպանված զգալ»,- Panorama.am-ի հետ զրույցում կարծիքն այսպես հիմնավորեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է.

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջև: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»։

Վերլուծաբանն առավել վտանգավոր է համարում Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, թե ինքն առաջին հայաստանցի առաջնորդն է, ով մտածում է Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։

«Իր տրամաբանությամբ, ինքն իրեն այդպես հակադրում է Հայաստանի մյուս առաջնորդների հետ, ովքեր չեն մտածել համընդհանուր շահի մասին, այլ մտածել են միայն հայկական կողմի շահի մասին։ Այդպիսով նա ոչ անմիջական, բայց պատասխանատվություն է դնում Հայաստանի վրա հակամարտության՝ մինչ օրս չկարգավորված լինելու համար։ Նա, ըստ էության, ասում է, որ միակողմանի են նայել խնդրին, հետևաբար հակամարտությունը չէր լուծվում, իսկ հիմա էլ Ալիևն է միակողմանի նայում, ինչը նորից խնդիր է առաջացնում»,- մանրամասնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի խոսքով, նման ձևակերպումները շատ վտանգավոր են իրենց մեկնաբանության մեջ, քանի որ ակնհայտ տրամաբանական շղթա է երևում։ Նա ընդգծում է, որ ԼՂ խնդրի՝ փոխադարձ ընդունելի կարգավորման սկզբունքը մշտապես եղել է։

«Կողմերի համար փոխադարձ ընդունելի լուծման մասին միշտ խոսել են և Մինսկի խմբի համանախագահները, և համանախագահող երկրները, պաշտոնական Երևանն էլ մշտապես խոսում է փոխզիջումների հիման վրա հարցի կարգավորման մասին։ Ինչո՞ւ չեն ասում Ադրբեջանի կամ Հայաստանի շահ ու հենց այդ փոխզիջումային բառն են օգտագործում։ Մի պարզ պատճառով, թե ադրբեջանական կողմը, թե հայկական կողմն իրենց ձգտումների մեջ ակնհայտորեն մաքսիմալիստ են»,- բացատրում է վերլուծաբանը։

Նա պնդում է՝ հայ հանրությունը երբեք չի համաձայնի որևէ տարածք տալ Ադրբեջանին, ադրբեջանցիներն էլ երբեք համաձայն չեն լինի Արցախի մի հատվածով բավարարվել, նրանց պետք է ամբողջ Արցախը՝ առանց այնտեղ ապրող հայերի։

«Նրանց պետք է նաև Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, ինչի մասին բաց տեքստով խոսում են։ Այս պարագայում խոսել այնպիսի լուծման մասին, որ բոլորի շահերը բավարարված լինեն, ինչպես արդեն ասացի, պարզ պոպուլիզմ է։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ հարցը քաղաքական լուծում չունի ու մինչ այս պահը Փաշինյանը դա չի հասկացել։ Նա փորձում է Հայաստանը ներկայացնել որպես պատրաստակամ կողմ, բայց պատրաստակամության ցուցադրման պրոցեսում այնքան հեռու է գնացել, որ միջազգային հանրությունն առաջին անգամ տարաձայնություններ տեսավ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում։ Եվ դա որպես խնդրո առարկա իրողություն քննարկվում է և փորձագիտական, և քաղաքագիտական շրջանակներում։ Խոսքս դիվերսանտներին հետ հանձնելու պաշտոնական Երևանի պատրաստակամության ու Ստեփանակերտի՝ դրան դեմ դուրս գալու մասին է»,- ամփոփեց քաղաքագետը։

Լրահոս
Ինչու Փաշինյան-Սահակյան հանդիպմանը չեն տեղադրել Արցախի դրոշը Կա ընդամենը մեկ բան, որ արել է Մոնթեն ու չի արել Վիտոն ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն Դու արժանի չես սրան, Երևան... Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է պատրաստ լինեն հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ) Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan