Ադրբեջանի հետ սահմանին լրացուցիչ ուժերի տեղաշարժեր այս պահին տեսանելի չեն. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի հետ սահմանին լրացուցիչ ուժերի տեղաշարժեր այս պահին տեսանելի չեն. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Analitik.am-ի հարցերին պատասխանում է Արցախի հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Պարոն Աբրահամյան, հնարավո՞ր է, որ վերջին օրերի դիվերսիան , ինչպես նաև՝ անօդաչու սարքերի ակիվությունը Արցախի սահմանին ինչ-որ ավելի լուրջ քայլերի նախաքայլ լինի:

Միգուցե դառնար, եթե դրանք չկանխվեին: Մի կողմից կանխեցինք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը, մյուս կողմից՝ խոցեցինք մեր տարածք ներթափանցած ադրբեջանական անօդաչու սարքի հետախուզական թռիչքները:

-Իսկ կա՞ այս պահի Ադրբեջանում այնպիսի տեղաշարժ, որ կասկածի տեղիք տա, թե լայնածավալ գործողություններ են հնարավոր:

Սահմանի ադրբեջանական հատվածում էական շարժեր, կուտակումներ նկատելի չեն, ինչը չի նշանակում, որ կարճ ժամանակ անց չեն կարող լինել: Այս պահին համեմատաբար հանգիստ է:

-Ադրբեջանի կողմից ծանր տեխնիկա տեղաշարժ կա՞ սահմանի երկայնքով:

Ադրբեջանը սահմանի մերձակա հատվածներում բազաներ ունի, որտեղ ծանր տեխնիկա է տեղակայված, սակայն լրացուցիչ ուժերի տեղաշարժեր այս պահին տեսանելի չեն:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում