Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում

Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող Lubrizol գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են Ծովամերձ Սենի իշխանությունները:

Lubrizol-ը տրանսպորտային, արդյունաբերական և սպառողական շուկաների մասնագիտացված քիմիական նյութեր մատակարարող է:

Հրդեհը շարունակվում է: Հրդեհի վայր է ժամանել մոտ 130 հրշեջ:

Գործարանը պատկանում է SEVESO կարգի. Սա նշանակում է, որ այն գտնվում է իշխանությունների հատուկ հսկողության ներքո ՝ հավանական վտանգավոր հումքի առկայության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում